ԱԹՍ-ների զանգվածային հարձակման պատճառով Սոչիի օդանավակայանում հետաձգվել է 59 չվերթ

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գրեթե 40 ուկրաինական անօդաչու խոցելու մասին:

Սոչիում ուկրաինական հարվածներից մեկ մարդ է զոհվել, մեկը՝ վիրավորվել: Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում ԱԹՍ-ների հարվածներից հրդեհներ են բռնկվել: Մեկ մարդ վիրավորվել է: Զանգվածային հարձակման պատճառով Սոչիի օդանավակայանում հետաձգվել է 59 չվերթ:

Իսկ ռուսական հարվածներից Չերկասիում վնասվել է 15 բազմաբնակարան շենք, 7 մարդ վիրավորվել է: Օդեսան ենթարկվել է զանգվածային հարվածների, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ: Խարկովում էլ հայտնել են 3 վիրավորի մասին:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ