Ազնվություն, իմաստություն եւ կամք. այսպես է մասնակցում «Ազատ Հայրենիք» դաշինքը

Հայաստանում իշխանություն դառնալու հայտ ներկայացրած «Ազատ Հայրենիք» դաշինքում ընդգրկված է 5 կուսակցություն , ընտրաթերթիկում 13-րդ համարն է: Վարչապետի թեկնածուն «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանն է: Անվտանգության վերականգնում, անկախ արտաքին քաղաքանություն, Արցախի ճանաչում. ահա սրանք են դաշինքի ծրագրերը:«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում հավաքներ ու հանդիպումներ է կազմակերպում քաղաքացիների հետ:
«Ազատ Հայրենիք» դաշինքի կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կարեւորում է տնտեսության կայուն զարգացումը, բացարձակ ժողովրդավարության հաստատումը, համայն հայության ուժերի համախմբումը, հոգեւոր անվտանգության ապահովումը, հարկային բեռի նվազեցումը, ժամանակակից ու արդյունավետ կրթության ներդրումն ու գիտության զարգացումը, բոլորի համար հասանելի առողջապահական համակարգի ներդրումը:

Related posts

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ