Ազատավան գյուղի կամրջին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին. կան զոհեր

Հունիսի 10-ին՝ ժամը 00:51-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Honda մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 2000 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, ինչի հետևանքով շարժիչը դուրս է թռել ավտոմեքենայից և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված շարժիչին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Honda մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Գ. Ն.-ն (ծնված 2000 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ մահացել են։

Փրկարարները տուժածներից մեկին մոտեցրել են շտապօգնությանը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում