Ադրբեջանում Սաֆարով եղբայրները կացնահարելով սպանել են իրենց հորեղբորը

Ադրբեջանում Սաֆարով եղբայրները կացնահարելով սպանել են իրենց հորեղբորը։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ 62-ամյա տղամարդը մահացել է երիտասարդների՝ 1999 թվականին ծնված Արիզ Սաֆարովի եւ 2004 թվականին ծնված նրա եղբոր՝ Ֆագան Սաֆարովի կողմից կացնահարվելուց հետո։ Դեպքը տեղի է ունեցել անձնական հարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։

News.am-ի փոխանցմամբ, երիտասարդները դիտավորությամբ սպանել են իրենց հորեղբորը։ Սաֆարով եղբայրները բերման են ենթարկվել։

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ