Ադրբեջանում ռազմական փորձագետը ձերբակալվել է Հայաստանի հետ սահմանային դիրքերը նկարահանելու և ցուցադրելու համար

Ադրբեջանում պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով ձերբակալվել է ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը։

Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը իր գործողություններով լուրջ վնաս է հասցրել երկրի պետական անվտանգությունն ու պաշտպանունակությունն ապահովող շահերին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը վստահվել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը։

Ռազմական փորձագետը ձերբակալվել է հայ-ադրբաջանական սահմանային դիրքերը նկարահանելու, Ադրբեջանի սահմանապահ զորքերի տեղակայման վայրերը, կոորդինատները և օպերատիվ վիճակը ցուցադրելու ու մեկնաբանելու համար:

Related posts

Յուրիկ Մխիթարյանը՝ Մ-20 Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը . ՈՒՂԻՂ