Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն. Նիդերլանդների ԱԳ նախարար

Նիդերլանդների խորհրդարանին ուղղված նամակում այդ երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիխրի Կաախը, անդրադառնալով ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներին, տեղեկացրել է, որ Նիդերլանդները շեշտել է Ադրբեջանում մնացած հայ ռազմագերիների շուտափույթ ազատման ինչպես նաև ամենաարագ կերպով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակութային ժառանգության գնահատման առաքելության տարածաշրջան գործուղելու կարևորությունը:

Նիդերլանդներն ընդգծում է երկու երկրների միջև սահմանից զորքերի անհապաղ հեռացման և բանակցությունների սեղան վերադարձի կարևորությունը։

«Մայիսի 28-ին նաև Նիդերլանդների նախաձեռնությամբ ԵՄ-ն հանդես եկավ նոր համատեղ հայտարարությամբ, որում խորը մտահոգություն է արտահայտում սահմանային զարգացումների վերաբերյալ, և ընդգծում լարվածության թուլացման կարևորությունը։ Սահմանից զորքերն անմիջապես հեռացնելու կոչ է արվում և նշվում սահմանազատման հարցը բացառապես բանակությունների միջոցով հստակեցնելու անհրաժեշտությունը։ Հայտարարությունն ընդգրկում է նաև հայ ռազմագերիների անհապաղ ազատման կոչն Ադրբեջանին» – շեշտել է ԱԳ նախարարը։

Related posts

Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը