«Ադրբեջանն օգտագործում է որպես պատանդներ հայ ռազմագերիներին մեկ նպատակով»․ Նազելի Բաղդասարյան

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-յան իր էջում գրել է.
«Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածած հաղորդագրությունն որևէ կերպ չի արտացոլում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած պարտավորությունների կատարումը։
Ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ազատ արձակումն ու հայրենադարձումը հստակորեն մատնանշված է հայտարարության 8–րդ կետում, և եռակողմ հայտարարության ընդունումից հետո ռազմագերիների հանդեպ որեւէ քրեական հետապնդման փորձը հայտարարության կոպիտ խախտման դրսեւորում է։
Կարեւոր է փաստել, որ պաշտոնական Բաքուն ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը տարածել է հայ զինծառայողների գերեվարումից տեւական ժամանակ հետո։ Սա վերահաստատում է, որ Ադրբեջանն օգտագործում է որպես պատանդներ հայ ռազմագերիներին մեկ նպատակով՝ սեփական քաղաքական օրակարգի թեզերն առաջ մղելու համար։
Խստորեն դատապարտելով հայ ռազմագերիների հանդեպ նման դրսեւորումը՝ հույս եմ հայտնում, որ կներդրվեն բոլոր ջանքերը հայտարարության լիարժեք իրականացումն ապահովելու համար։
Գնահատելով ռուսական կողմի միջնորդությունը և միջազգային կառույցների աջակցությունն այս հարցի արագ հանգուցալուծման համար՝ պետք է արձանագրել, որ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն աներկբա բխում է նաեւ հայտարարության 8-րդ կետի ամբողջական իրացումից։
Մեր հայրենակիցների վերադարձը շարունակում է մնալ մեր առաջնահերթությունը, եւ բոլոր ուղղություններով ամենօրյա աշխատանք է տարվում գործընթացն արագացնելու համար»։

Related posts

«Զանգերի» հատվածում ձյուն է տեղում

Կիրանցում կա 4 շինություն, որը չի մնում ՀՀ տարածքում. Արմեն Գրիգորյան

Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում