Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը. անհրաժեշտ է գնալ այս դժվարին ճանապարհով. Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Բաքվում

Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հնարավորություն կա: Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան, հայտնում է ԱՊԱ-ն։

«Մենք կոչ ենք արել միջազգային հանրությանը խուսափել բախումներից, հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, և դա կայուն և հաստատուկ խաղաղության ճանապարհն է, այս ժողովուրդներն այսօր ունեն խաղաղության հնարավորություն։ Կարևոր է խուսափել բախումներից։ Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության պայմանագրի ստորագրման նախաձեռնությամբ, իսկ Ֆրանսիան ողջունել է դա։ Սա դժվար ճանապարհ է, խաղաղության ճանապարհը պահանջում է համբերություն, հաստատակամություն, թիմային աշխատանք և ծրագրեր։ Պրահայի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, եղել են շփումներ, և սա կարևոր է։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և սա է ամեն ինչի հիմքը։ Մենք չպետք է հետ գնանք, մենք պետք է առաջ գնանք. Խաղաղության համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է գնալ այս դժվարին ճանապարհով։ Ֆրանսիան ողջունում է միջնորդական ջանքերը և կխրախուսի դրանք։ Մենք ցանկանում ենք, որ բանակցություններն արդյունավետ լինեն։ Մենք դատապարտում ենք ադրբեջանական կողմի անցակետի միակողմանի տեղադրումը, մենք այդ մասին հայտարարել ենք։ Բացի այդ, պետք է կատարվի Միջազգային դատարանի որոշումը։ Այս բոլոր քայլերը վստահություն կստեղծեն»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Հաղորդվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

Related posts

Երևանում կայանալիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2024» միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով

Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը