Ադրբեջանի և Հայաստանի առարկությունների վերաբերյալ լսումներ ՄԱԿ-ի միջազգային դատարանում՝ ապրիլի 15-19-ը

Արդարադատության միջազգային դատարանը ապրիլին լսումներ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի առարկությունների վերաբերյալ՝ փոխանցում է Reuters-ը։

«Երկու երկրները միմյանց մեղադրում են ՄԱԿ-ի հակախտրականության պայմանագիրը խախտելու համար։ Կողմերից յուրաքանչյուրը մյուսին մեղադրում է էթնիկ զտումների համար։ Ապրիլյան լսումները կանդրադառնան ԱՄԴ-ի իրավասությանն առնչվող իրավական առարկություններին և չեն շոշափի խտրականության պահանջների էությունը»,- ասված է հրապարակման մեջ:

Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել 2021 թվականին։ Այնուհետև Ադրբեջանը հակառակ հայց է ներկայացրել՝ Հայաստանին մեղադրելով նույն պայմանագիրը խախտելու համար։ Այժմ երկու պետություններն էլ իրավական առարկություններ են ներկայացրել միմյանց, որը քննվելու է ապրիլի 15-19-ը:

Related posts

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան

Նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ