Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը. վարչապետ

Իրականում մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք, որ ստորագրենք, որովհետև հենց ստորագրեցինք, այն կհանրայնացվի և պատկերացրեք՝ ինչ աստիճանի մտավախություն չունենք այդ առումով, որ մենք պատրաստակամություն ենք հայտնում ստորագրել և հրապարակել։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ մենք կողմ ենք ինստիտուցիոնալ հրապարակմանը՝ ստորագրվեց, հրապարակվեց, բայց մյուս կողմից ես ուզում եմ՝ մենք խաղաղության համաձայնագիր ինստիտուտի վերաբերյալ ունենանք ճիշտ պատկերացում, նորից եմ ասում, երկու կողմ ունի և ենթադրվում է, որ երկու կողմ պետք է ստորագրեն: Ես նկատի ունեմ, որ մեր իրականության մեջ նախորդող շրջանում անընդհատ առաջնորդվել ենք հաղթանակ՝ պարտություն, դիվանագիտական հաղթանակ՝ դիվանագիտական պարտություն, հաղթանակ՝ կապիտուլյացիա:

Ես ուզում եմ ասել, որ խաղաղության համաձայնագրի տեքստն այս տերմինաբանությամբ ընկալելու փորձերն իրենք սին են, որովհետև եթե հիմա և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը բանակցություններն ավարտել են համաձայնեցված տեքստով, նշանակում է՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը համարել են, որ դա իրենց ձեռնտու փաստաթուղթ է, այսինքն՝ իրենք համաձայնեցրել են խաղաղության հենասյուները և արձանագրել, որ այդ հենասյուների շուրջ խաղաղություն հաստատելուն համաձայն են»,- ասել է վարչապետը։

Related posts

Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Վարազդատ Լալայանը 210 կգ արդյունքով պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ