Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը մեր Կառավարության և բոլոր կառավարությունների նպատակն է եղել. Փաշինյան

Փորձ է արվում և Հայաստանում և Հայաստանից դուրս տպավորություն ստեղծել, որ Հայաստանին ինչ-որ մեկը փորձում է օրակարգ պարտադրել, և մյուս կողմից՝ Հայաստանը խուսափում է ինչ-որ օրակարգից: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ պատկերացումներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը և համապատասխան փաստաթղթով արձանագրելը մեր Կառավարության և բոլոր կառավարությունների նպատակն է եղել, որովհետև բուն Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում»,- նշեց վարչապետը:

«Մենք հետաքրքրվա՞ծ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով. այո՛, պատրա՞ստ ենք արդյոք խաղաղության պայմանագիրը բանակցելու. այո՛. ի՞նչ ֆորմատով պետք է տեղի ունենա բանակցությունը. այդ մասին մեր պատկերացումները մի քանի անգամ ընդգծել ենք, հետևաբար ՀՀ-ի և կառավարության, բոլոր նախկին կառավարությունների բանակցությունների նպատակն է եղել խաղաղության պայմանագիր կնքելը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Դա մեր նպատակներից է, և մենք պատրաստ ենք առարկայական կոնկրետ խոսակցության»,- նշեց վարչապետը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում