Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը հակասում է այն սկզբունքներին, որոնց համար պայքարում է Եվրոպայի խորհուրդը. դեսպան Արման Խաչատրյան

Այսօր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը դեսպան Արման Խաչատրյանը կրկին բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման խնդիրը:

Ելույթում նշվել է.

«Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի։

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը հակասում է բոլոր այն սկզբունքներին և արժեքներին, որոնց համար պայքարում է Եվրոպայի խորհուրդը։

Շրջափակման միջոցով Ադրբեջանը նպատակ է հետապնդում Էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

Լաչինի միջանցքի կարգավիճակը հստակ սահմանված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Լաչինի միջանցքում անցակետի ստեղծման մասին խոսելով` Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է հումանիտար ճգնաժամը՝ սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար:

Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել միջազգային փաստահավաք առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, ուստի փետրվարի 17-19-ը ԵԽԽՎ համազեկուցողները այցելել են միայն Հայաստան»:

Այսօր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը դեսպան Արման Խաչատրյանը կրկին բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի…

Опубликовано Հայաստանը Եվրոպայի խորհրդում / Armenia in Council of Europe Среда, 22 февраля 2023 г.

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել