Ադրբեջանի կառավարությունը «լիովին երաշխավորում է» հայ բնակչության անվտանգ կյանքը Ղարաբաղում. Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար

Ադրբեջանի կառավարությունը «լիովին երաշխավորում է» (չակերտները՝ Tert.am) հայ բնակչության անվտանգ ապրելակերպը «Ղարաբաղի տարածաշրջանում» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետություն)։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում ադրբեջանցի պաշտոնյան ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ անվտանգության տեսանկյունից։

Նա ընդգծել է, որ «Ադրբեջանը միշտ շահագրգռված է եղել կայուն խաղաղության հաստատմամբ» (չակերտները՝ Tert.am), և կառավարությունը «լիովին երաշխավորում է» (չակերտները՝ Tert.am) հայ բնակչության անվտանգ բնակությունը Ղարաբաղի տարածաշրջանում (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետություն)։

Նա խոսել է նաև «Ղարաբաղի հայերի իրավունքների և ազատությունների պաշտպանության, տարածաշրջանում խաղաղության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքի» (չակերտները՝ Tert.am) և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ մոտ ապագայում երկու երկրների միջև հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորության մասին։

Related posts

Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է նախագահ Ռայիսիի պատվիրակության անդամներից մեկի հետ խոսակցության մանրամասները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վերաբերյալ լուրերին