Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը․08:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 3 վիրավոր

Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

ՀՀ ՊՆ

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք