Ադրբեջանի ԶՈւ շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռ չի վերադարձել ելման դիրքեր

Արցախի  տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

«Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր».- հայտնում են շտաբից:

Related posts

Թուրքիայի ածխահանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Փոփոխություններ՝ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 տուժած