Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը Արցախի հարավարևելյան ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չի կրել. Արցախի ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին՝ ժամը 10:05-ի սահմաններում, կրակ են բացել Արցախի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ իրականում առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել:

Հրադադարի խախտման փաստի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ հավաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման ռեժիմին և տեղեկացնում, որ նշված կամ որևէ այլ ուղղությամբ ՊԲ-ի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել:

Related posts

Մակրոնը կմեկնի Գրենլանդիա

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը

Ուկրաինայի ներկայացուցիչները չեն ժամանել գերիների փոխանակման վայր. Մեդինսկի