Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները մոտեցել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանը հսկող հայկական ջոկատին և ասել՝ պետք է հետ գնաք, սա մեր տարածքն է․ Տեղի ղեկավարի մամուլի խոսնակ

Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները երեկ կեսօրին սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող հայկական ջոկատին և ասել՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ դուք պետք է հետ գնաք, սա մեր տարածքն է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է Տեղ համայնքի ղեկավար մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանը:

«Մեր տղաները կապ են հաստատել համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ և նրանից հանձնարարություն են ստացել, որ մեկ քայլ անգամ հետ չգնան: Ադրբեջանցիները նշել են, որ դրանք իրենց դիրքերն են: Մեր տղաներն ասել են՝ մենք ճիշտ դիրքերում ենք և չենք կարող հետ գնալ և առաջարկել են մի քիչ այնկողմ դիրքավորվել: Տեղ համայնքը 60 կմ սահմանագիծ ունի Ադրբեջանի հետ, այս պահի դրությամբ իրենք փորձում են հերթով մոտենալ մեր պաշտպանական հենակետերին, բայց մեր տղաները անդրդվելի են, իրենց տեղից չեն շարժվում, կանգնած հսկում են սահմանները»,- նշել է նա խոսնակը:

Արևիկ Աբելյանը նշել է, որ ադրբեջանցիների հետ զրույցը ադրբեջաներեն վարել է Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը, որից հետո ադրբեջանցիներն առանց կոնֆլիկտի հեռացել են՝ ասելով, որ կգնան, կճշտեն, սակայն թեման դեռ չի փակվել:

Related posts

«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոցին նմանվող զանգված

12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ