Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը վիրավորվել է ականի պայթյունից

Ադրբեջանի ANAMA ականազերծման գործակալության աշխատակիցը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Ակնայի (Աղդամ) շրջանում վիրավորում է ստացել ականի պայթյունի հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 9-ի սահմաններում: Գործակալության աշխատակից Ֆարիդ Ալիմուսա օղլու Ալիևը ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

Related posts

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանին զիջել Դոնբասը խաղաղության համաձայնագրի դիմաց. Զելենսկի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կասեցրել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը