Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի մեկնաբանությանը

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանիի մեկնաբանությանը՝ կապված Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներին «անցանկալի անձ» հայտարարելու հետ: Քանանին նշել էր, որ Բաքուն խախտում է բարիդրացիության սկզբունքները:

«Ադրբեջանի տարածքում անօրինական գործունեությունն անհամատեղելի է բարիդրացիական հարաբերությունների հետ, և ձեռնարկված քայլերը Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում են»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն:

Նա Իրանին մեղադրել է իբրև թե «կրոնը քաղաքական նպատակներով օգտագործելու, Ադրբեջանի ներքին գործերին միջատելու և մուսուլմանական երկրի տարածքի ռազմական օկուպացիային աջակցելու» համար: Հաջիզադեի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող միջոցները միայն պատասխան են «սադրիչ քայլերին»:

Related posts

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում. Փաշինյան

Խոր ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրի մահվան մասին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին