Ադրբեջանից պարզաբանել են՝ ինչու Ալիևը չի մեկնել ԵԱՏՄ նիստին և ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից պարզաբանել են Ալիևի՝ ԵԱՏՄ խորհրդի նիստին և ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառները։

Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ։

Նաև նշվել է, որ Ալիևը չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա այսօր Սանկտ Պետերբուրգում խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք