Ադրբեջանին կոչ ենք անում հարգել մարդու իրավունքները. Պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու իրավունքներն ուր բոլորի հիմնարար ազատությունները. այս մասին ասել է գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործչի՝ Թոֆիք Յագուբլուի ձերբակալմանը:

«Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների կալանավորման վերջին միտումը խորապես մտահոգիչ է: Ընդամենը վերջին մեկ ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի նման գործիչներ են բերման ենթարկվել: Դա անընդունելի է, և մենք կշարունակենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ խոսքի ազատությունը կիրառողների, ինչպես նաև կոչ անել արագ ազատ արձակել բոլոր նրանց, ովքերանարդարացիորեն կալանավորվել են», – ասել է Միլլերը:

Related posts

Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026. World Travel Awards

Առաջիկա օրերին կարգելվեն անօրինական բողոքի ցույցերը. Մակրոն

Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրյա 30-ից ավելի քաղաքացիներ թրաֆիքինգի են ենթարկվել․ կա կալանավորված