Ադրբեջանը և Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները պետական սահմանով

Մարտի 9-ին՝ ժամը 10:00-ից, վերսկսվել են Ադրբեջանի և Իրանի միջև պետական ​​սահմանով բեռնափոխադրումները, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումները, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով`հայտնել է Ադրբեջանի նախարարների կաբինետը։

Նախորդ օրը՝ մարտի 8-ին, տեղի է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը:

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի և քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ ցավակցությունների, ինչպես նաև մարդասիրական օգնություն տրամադրելու մտադրության համար։ Նա ընդգծել է, որ Նախիջևանի հարվածը կապված չէ Իրանի հետ և կհետաքննվի։

Իլհամ Ալիևը կրկին ցավակցություն է հայտնել և նշել է միջադեպի մանրակրկիտ հետաքննության անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են նաև համատեղ տնտեսական նախագծերի հեռանկարները։

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին