Ադրբեջանը սպանել է գերության մեջ հայտնված Դավիթ Գիշյանին. զինծառայողի սպանության դեպքով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և սպանել գերության մեջ հայտնված զինվորին: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է, որ Դավիթ Գիշյանի սպանության դեպքով արդեն դիմել են Եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ տղայի գերության մեջ հայտնվելու տեսանյութը հրապարկել էին ադրբեջանական տելեգրամ ալիքները, որտեղ ուսի շրջանում վիրավորում ստացած զինվորին իբրև օգնություն էին ցուցաբերում:

«Դավիթ Գիշյանը փաստացի սպանվել է գերության մեջ: Այսօր արդեն տեղեկացրել ենք ՄԻԵԴ, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը: Դիմել ենք նաև 3-ր հոդվածով, դա պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից:

Ստացվում է, որ Ադրբեջանը խախտել է նշված հոդվածները: Պահանջում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառվի հրատապ միջոցը: Այսինքն՝ եթե Եվրոպական դատարանն Ադրբեջանին ժամանակ էր տրամադրել մինչև սեպտեմբերի 22-ը՝ ինֆորմացիա տրամադրելու գերիների գտնվելու վայրի մասին, բժշկական տեղեկանքներ տրամադրեր, եթե այդպիսիք կան, և մնացած կետերը լրացվեին, հիմա պահանջում ենք, որ արագ կիրառվի հրատապ միջոց:

Տեղեկությունն ուղարկվելու է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան նամակի տեսքով: Ընթացքի մասին կտեղեկացնենք»,- ասել է Հասմիկ Սամվելյանը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում