Ադրբեջանը պետք է հրաժարվի ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից և գա կառուցողական քննարկումների դաշտ․ Միրզոյան

Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ իրենց քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանի անվտանգության և կայունության հետ կապված զարգացումները։

«Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթյացի վերջին զարգացումները։ Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր առավելապաշտական մոտեցումներից, ռազմատենչ հռետորաբանությունից և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից և գա կառուցողական քննարկումների և բարեխիղճ բանակցությունների դաշտ։

Տարածաշրջանային անվտանգության և կայունության համատեքստում պարոն Ասելբորնի հետ ընդգծել ենք նաև ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության տեղակայման կարևորությունը, որն իր աշխատանքները մեկնարկեց 2 օր առաջ»,- ասաց Միրզոյանը։

Նախարարը նշեց, որ շնորհակալություն է հայտնել ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելություն տեղակայելու որոշման կապակցությամբ։

«Վստահ եմ՝ այն իր դերն ունենալու է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում»,- ասաց Միրզոյանը։

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է