Ադրբեջանը, ունենալով չեզոք կարգավիճակ, ավիառումբներ է մատակարարել Ուկրաինային. Sabereen News

Իրաքյան Sabereen News տելեգրամյան ալիքը փաստաթղթեր է տարածել, որոնց համաձայն՝ 2022 թ. ապրիլին Ադրբեջանը գաղտնի զինամթերք է մատակարարել Ուկրաինայի ԶՈՒ-ին։

Ըստ այդ փաստաթղթերի՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը կից CIHAZ Industrial Association ընկերությունը ավիառումբներ է ուղարկել ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ»-ի համար։ Մատակարարումներն իրականացրել է ուկրաինական «Մերիդիան» ավիաընկերությունը՝ Սուդանի Խարթում օդանավակայանից դեպի Լեհաստանի Ժեշուվ օդանավակայան՝ այնտեղից Ուկրաինա տեղափոխելու նպատակով:

Լազերային թիրախավորմամբ ավիառումբն Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մշակումն է։ Այն օգտագործվում է Су-25 գրոհիչներով, բայց կարող է կիրառվել նաև խորհրդային այլ ինքնաթիռների միջոցով։ Թիրախավորումը հնարավոր է իրականացնել նաև թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերով:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում