Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանն Ուկրաինա է ուղարկել մարդասիրական բեռան հերթական խմբաքանակը, որը բաղկացած է էլեկտրասարքավորումներից՝ ավելի քան 555 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր: Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ 14 բեռնատարից բաղկացած շարասյունը դուրս է եկել Սումգայիթի տեխնոպարկի տարածքից։

էներգետիկայի նախարարության էլեկտրաէներգետիկայի և էներգաարդյունավետության ներկայացուցիչը հայտնել է, որ Ուկրաինա ուղարկած մարդասիրական օգնության խմբաքանակի ընդհանուր արժեքը գերազանցում է 880000 դոլարը։ Նա նշել է, որ մարդասիրական բեռն ուկրաինական կողմի խնդրանքով ուղարկվում է այն քաղաքներ, որոնք դրա կարիքն ունեն՝ վերականգնելու կայուն էլեկտրամատակարարումը տուժած շրջաններում:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել