Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև

Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ուղերձում հայտարարել է Իլհամ Ալիևը: Անդրադառնալով ԼՂ դեմ ագրեսիային՝ Ալիևը հայտարարել է, որ եթե Լեռնային Ղարաբաղում վայր չդնեին զենքերը, Ադրբեջանը «կգնար մինչև վերջ»:

Ադրբեջանի նախագահը նշել է՝ ադրբեջանական կողմը ևս ունի զոհեր և վիրավորներ։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում զինտեխնիկայի և զենքերի հանձնման գործընթացն արդեն սկսվել է: Ալիևը նշել է, որ վաղը Եվլախում կայանալիք հանդիպմանը Ադրբեջանը հայկական կողմի ներկայացուցիչներին կփոխանցի վերաինտեգրման վերաբերյալ իր տեսակետները, և Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքները կապահովվեն:

Ալիևի խոսքով՝ հայ ժողովրդին իրենք երբեք չենք մեղադրել, մեղադրել են միայն ղեկավարներին և պատրաստվում են նրանց պատասխանատվության ենթարկել։

Related posts

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընդդիմադիր 6 կուսակցություններ հայտարարություն են տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ