Ադրբեջանը հումանիտար օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինային

Ադրբեջանը հումանիտար օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինային։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը կարգադրություն էր ստորագրել Կիևին աջակցելու համար 2 մլն դոլար հատկացնելու մասին: Նոր խմբաքանակում ներառվել են Ադրբեջանում արտադրված էլեկտրական սարքավորումներ։

Բաքվում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին օգնության համար: Նրա խոսքով՝ Ուկրաինան այդ օգնությունը կօգտագործի երկրի ամբողջ էլեկտրահամակարգը վերականգնելու համար:

Ադրբեջանի ուղարկած մարդասիրական բեռը ներառում է շուրջ 90 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 25 գեներատոր և տրանսֆորմատորների 7 հավաքածու:

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Բաքուն Կիևին 44 մլն դոլարի մարդասիրական աջակցություն է տրամադրել։

Related posts

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Էդվարդ Ասրյանը և Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը փոխանակվել են երկու երկրների ԶՈՒ ԳՇ-ների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով

Զինծառայողի մահվան գործով 1 անձ կալանավորվել է. ՔԿ