Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի գործակալներ․ Փաշինյան

Մոտավորապես 500-600 ադրբեջանցի զինծառայող այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին։

«ՀՀ զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը, իսկ քաղաքական առումով մեր խնդիրն է թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից և երկրորդ՝ հասնել նրան, որ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,-նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի դիվանագիտական աշխատանքն այս ուղղությամբ հաջողված է։

Փաշինյանը նաև վրդովմունքով նկատեց և երկու անգամ շեշտեց, որ Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։

Related posts

130 բնակավայր, որտեղ հիփոթեքի աջակցությունն ավելանում է 50 տոկոսով. ամբողջական ցանկը

Ֆրանսիայի դպրոցներում ցույցեր և դասադուլներ են. կան ձերբակալվածներ

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել