Ադրբեջանը հայտնել է 7 զոհի և 10 վիրավորի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նախօրեին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի ընթացքում 7 զինծառայողի զոհվելու և 10-ի վիրավորվելու մասին: Զոհերից երկուսը սպա են, 5-ը՝ շարքային:

Սոցիալական ցանցերում և տարբեր աղբյուրներում շրջանառվել է Ադրբեջանի կողմից մոտ 70 զոհի մասին տեղեկությունը: Ավելի վաղ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ:

Ըստ ՀՀ պաշտպանական գերատեսչության՝ նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, որտեղ տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։

Related posts

Միքայել Մինասյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն

Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները

Flydubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը առևանգման ազդանշան է տվել ու հետ շրջվել Սաուդյան Արաբիայի երկնքում. Իսրայելը կործանիչներ է օդ բարձրացրել