Ադրբեջանը կուժեղացնի Հայաստանի հետ սահմանին գտնվող զորքերի մարտունակությունը․ Ադրբեջանի ՊՆ նախարար

Ադրբեջանը կուժեղացնի Հայաստանի հետ սահմանին գտնվող զորքերի մարտունակությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել պաշտոնական խորհրդակցություն, որի ընթացքում վերլուծվել են ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին գործող օպերատիվ պայմանները և զինծառայության կազմակերպումը։

Հանդիպմանը Զաքիր Հասանովը հանձնարարականներ է տվել զորքերի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ։

Related posts

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ

Ծեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները

Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը