Ադրբեջանը Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն

Ադրբեջանական կողմը երեկ երեկոյան Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն, այս մասին Aysor.am-ին ասել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նա նշեց, թե հայկական կողմին փոխանցված դիերն անճանաչելի են։ «Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», – ասաց Թադևոսյանը։

Այսօր որոնողական աշխատանքներն իրականացվելու են Հադրութի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով։

Related posts

Երևանում կկայանա Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեան․ քննարկում՝ ՊՆ-ում

Ախուրյանի միանձնյա պայքարից մինչև Գյումրու արտահերթ ընտրություններ

Հանդիպում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել