Ադրբեջանական պատվիրակությունն այս անգամ գրեթե մենակ էր․ Վլադիմիր Վարդանյան

ԵԽԽՎ-ն այս անգամ կարծես լսեց Հայաստանին եւ հասկացավ մեր դիրքորոշումը,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Անդրադառնալով երեկ երեկոյան ԵԽԽՎ-ում հայ-ադրբեջանական լարվածության հարցով քննարկումներին, նա նշեց՝ պատվիրակները հասկացան եւ ընդգծեցին, որ սա ոտնձգություն էր Հայաստանի ինքնիշխանության դեմ։
Ադրբեջանական պատվիրակությունն այս անգամ գրեթե մենակ էր․ միայն Թուրքիայի պատվիրակը պաշտպանեց,- շեշտեց Վլադիմիր Վարդանյանը։ Նա մանրամասնեց՝ ինչ նկատի ուներ, երբ երեկվա իր ելույթում խոսում էր Արցախի ժողովրդի գոյատեւման մասին․ « Ես բարձրացնում եմ էթնիկ հայի գոյատեւման հարցը, քանզի ինչ տեղի է ունենում, դա ռասսայական խտրականություն է, որը պիտի մտահոգի միջազգային հանրությանը»։
Ըստ նրա՝ Արցախի ժողովուրդը պետք է ունենա նույն իրավունքները, ինչպես ԵԽ անդամ ցանկացած պետության բնակիչ։
Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց նաեւ Մինսկի խմբի, ԵՄ քաղաքացիական առաքելության, Մահապատժի բացարձակ արգելքի՝ 13-րդ արձանագրության վերացման վերաբերյալ հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում

Related posts

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Մայրաքաղաքում և մարզերում ակցիաները շարունակվել են

Սյունիքի մարզում վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի