Ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղը» հայտնաբերվել է, անձնակազմի 3 անդամները ողջ են

Ղազախստանի Ակտաու քաղաքում Azerbaijan Airlines ավիաընկերության կործանված ինքնաթիռի անձնակազմի հինգ անդամներից երեքը ողջ են մնացել։ Կործանման պատճառները մանրակրկիտ հետաքննվում են։ Դեռ վաղ է նախնական վարկածներ առաջ քաշել և խոսել զոհերի ինքնության մասին

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ,  արտակարգ պատահարի պատճառների հետաքննության պետական հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը։

Նա նշել է, որ հանձնաժողովը դեպքի վայրում շարունակում է հետաքննությունը։

«Մահացածների թվում մեկ երեխա կա։ Այս պահին դեռ վաղ է խոսել զոհերի ինքնության մասին, քանի որ այս գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի»,- ասել է նա։

Ղազախստանի տրանսպորտի դեպարտամենտի դատախազության ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ ինքնաթիռի «սև արկղն» արդեն հայտնաբերվել է։

 

Related posts

Ընդդիմադիր 6 կուսակցություններ հայտարարություն են տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ

Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն