Ադրբեջանական աղբյուրներով տարածվող լուրը, թե հայկական զինուժը կրակ է բացել հայ զինվորի ուղղությամբ, կեղծ է. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն է տարածել, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից։ Ըստ տեղեկության՝ այդ զինվորը փորձել է սահմանն անցնել ու հանձնվել ադրբեջանական կողմին։

Հակառակորդ երկրի լրատվականները նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանի հատվածում՝ ադրբեջանական Ջաֆարլի գյուղի և հայկական Վազաշեն գյուղի ուղղությամբ:

Տեղեկատվության ստուգման կենտրոնի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ տեղեկությունը բացարձակ սուտ է։

«Հիմարություն է, նման դեպք չի գրանցվել։ Այս տեղեկությունը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքներից է»,- ասել են ՊՆ-ից:

Related posts

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան

Սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար. Զելենսկին՝ Փաշինյանին

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը