Ադբեջանցիները Շուշիում հայկական գերեզմանատան միջով ճանապարհ են բացել. Caucasus Heritage Watch

Caucasus Heritage Watch մշակութային ժառանգության մոնիթորինգային գործակալությունը X-ի էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են բացել Շուշիում գտնվող պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների գերեզմանոց: Ծառերի մեջ տեղավորված է առնվազն 78 հայերեն տապանաքար, որոնք թվագրվում են 1802-1913 թվականներով:

«Խիտ անտառը թաքցնում է գերեզմանատունը: Մենք օգտագործել ենք Շուշիի քարտեզներն ու հրապարակումները՝ դրա սահմանները գտնելու համար։ Պարզ չէ, թե քանի տապանաքար է վնասվել, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ծածկել են ամբողջ տարածքը: Կանանց և տղամարդկանց, երիտասարդների և ծերերի տապանաքարերը պատմում են ազգակցական կապի, զբաղմունքի, հավատքի, կարգավիճակի և այլնի մասին: Եվ նրանք խնդրում են, որ հանգուցյալը հանգչի խաղաղությամբ»,- ասված է գրառման մեջ:

Գործակալությունից նշել են նաև, որ սա արդեն 5-րդ հայկական գերեզմանոցն է, որը տուժել է 2020 թվականի նոյեմբերից՝ Մեծ Թաղերի և Սղնախի ավերումից, ինչպես նաև Շուշիի և Վազգենաշենի մերձակա գերեզմանատների վնասումից հետո։

Նշվում է, որ Caucasus Heritage Watch-ը շարունակում է արբանյակներով երկնքից լուսանկարել Լեռնային Ղարաբաղում։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան