ԱԱՏՄ-ն Գյումրիի թանգարաններում խախտումներ չի արձանագրել Редактировать

Տնտեսավարողների մոտ անվտանգության կանոնները պահպանելու և կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով արդեն երկրորդ օրն է` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը շարունակվում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Դիտարկվում են հյուրանոցները, թանգարանները, բանկերի մասնաճյուղերը, դեղատները, գեղեցկության սրահներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։ Բարվոք պատկեր է արձանագրվել քաղաքի թանգարաններում, մասնավորապես՝ Հովհաննես Շիրազի հյուրատուն-թանգարանում և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում։

Մի շարք խախտումներ են արձանագրվել «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցում և մանրամեծածախ առևտրի մի շարք կետերում, որոնց վերաբերյալ կազվել են արձանագրություններ՝ պարետատուն ներկայացնելու համար։

Անվտանգության կանոններին հետևելու նպատակով ԱԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ մշտադիտարկումներ իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

Related posts

Կառավարությունը լրացուցիչ 300 մլն դրամ կտրամադրի շուրջ 410 ընտանիքի հիփոթեքի մայր գումարը նվազեցնելու համար

Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

10 տարվա կտրվածքով մեր լավագույն նպատակն այն է, որ գոյություն ունեցող բոլոր հին դպրոցների փոխարեն ունենանք նորերը. Փաշինյան