ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել. Փաշինյանը՝ անհայտ կորածների հարցով հարազատների հետ պայմանավորվածության մասին

Գտնվելու վայրը անհայտ զինվորների հարազատների հետ հանդիպել եմ տասնյակ անգամներ: Այդ հանդիպումներից, եթե չեմ սխալվում, ոչ մեկը չի լուսաբանվել: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին:

«Գտնվելու վայրը անհայտ մեր զինվորիների հարազատների հետ ես հանդիպել եմ 2 շաբաթ առաջ Կառավարությունում: Մեր հանդիպման ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություն: Իրենք ինձ տվել են, ինչպես պայմանավորվել էինք, 5 կոնկրետ հարց: Ես ասել եմ, որ այդ 5 հարցերով ես անձամբ կզբաղվեմ և ուղիղ երկու ամիս անց օրացուցային տեղի կունենա մեր մյուս հանդիպումը, որպեսզի ես ձեր բոլոր հարցերին պատասխանեմ:

ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չէր կարող փոխել, որովհետև, ի վերջո, կա ինստիտուտ, ինստիտուցիոնալ կառույց, և մեր պայմանավորվածությունը որևէ ձևով փոփոխություն չի կրում: Ես արդեն այդ հինգ հարցերի հետ կապված տվել եմ հանձնարարականներ, և ինչպես պայմանավորվել ենք, կհանդիպենք երկու ամիս անց՝ այդ հարցերին պատասխանելու: Մեր հանդիպումը տեղի է ունեցել Կառավարության շենքում հունիսի 6-ին: Ընդ որում՝ այդ հանդիպմանը ոչ մի պաշտոնյա չի մասնակցել: Եղել եմ ես և գտնվելու վայրը անհայտ զինվորների հարազատները»,- նշեց վարչապետը:

Related posts

Մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման հարցում. Միրզոյան

Թող Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի հանրությանն իր զավակին կամ զավակներին, որովհետև Գրիգոր Լուսավորիչը չի թաքցրել իր զավակներին. Փաշինյան

Պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը. Միրզոյանը՝ ՌԴ-ից հնչած հայտարարությունների մասին