ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ-ից դեպի Եվրոպա ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք:

«Մասնավորապես, պարզվել է, որ Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալություններից մեկի սեփականատեր և տնօրեն Ա.Դ.-ն և նույն ընկերության աշխատակից Ե.Խ.-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում շահադիտական նպատակով՝ 3300 եվրո գումարի դիմաց, օտարերկրյա պետություն մուտքի և օտարերկրյա պետությունում գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթուղթ և կեղծ տեղեկություն ներկայացնելով, կազմակերպել են Տավուշի մարզի բնակչուհի Ս.Թ.-ի անօրինական միգրացիան:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն: Միևնույն ժամանակ, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Ա.Դ.-ն և Ե.Խ.-ն ձերբակալվել են և ներկայացվել նախաքննական մարմին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 470-րդ հուդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 457-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպիչներից Ե.Խ-ն կալանավորվել է, իսկ Ա.Դ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Բացի այդ, քրեական վարույթով կալանավորված անձանց բնակարաններում և աշխատավայրում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են ծննդյան վկայականների, անձնագրերի, բանկային փոխանցումների վերաբերյալ քաղվածքների պատճեններ, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, կնիքներ, տարբեր անձանցից գումարներ ստանալու վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետր և այլն»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար