Ֆրանսիան պետք է հաշվի առնի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները. Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը միջնորդական ջանքերն ակտիվացնելու և Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու վերաբերյալ, նշել է, որ Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, որոնք չեն կրկնօրինակում և, առավել ևս, չեն խաթարում այդ ջանքերը։ Միևնույն ժամանակ Զախարովան ընդգծել է՝ միջնորդական ջանքերի շրջանակում անհրաժեշտ է, որ Ֆրանսիան հաշվի առնի հակամարտության երկու կողմերի, այսինքն՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները։ «Առանց դրա՝ չարժե ակնկալել որևէ առաջընթաց առանց այն էլ լարված իրավիճակի հանգուցալուծման առումով»,- շեշտել է Զախարովան:

Related posts

Սպասվում է անձրև, ամպրոպ ու կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասին