Ֆրանսիան ողջունում է 15 հայ գերիների ազատումը

Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատումը՝ ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելու դիմաց: Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը: Փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից գերևարված 15 ՀՀ քաղաքացիների ազատումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը»,- ասված է հայտարարությունում:

Ֆրանսիայի կարծիքով, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, այս փոխանակումը, ինչպես նախորդը, որը տեղի ունեցավ հունիսի 11-ին, կարևոր քայլ է կողմերի միջև լարվածության նվազեցման և վստահության վերականգնման ուղղությամբ:

«Ֆրանսիան կոչ է անում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ վերականգնել բովանդակալից երկխոսությունը և ազատել բոլոր հայ գերիներին»,- նշվում է հայտարարության մեջ:

Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին Ֆրանսիան կոչ է անում շարունակել այս դրական դինամիկան և վերահաստատում է իր պատրաստակամությունը` նպաստելու Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը։

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում