Ֆրանսիան արտաքսում է ռուսամետ քարոզիչ Քսենյա Ֆեոդորովային

Ֆրանսիան պատրաստվում է երկրից արտաքսել ռուս քարոզիչ Քսենյա Ֆեոդորովային, չորեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը՝ հաստատելով Libération-ի տեղեկությունը:

Կրեմլի կողմից ֆինանսավորվող RT France հեռուստաալիքի նախկին ղեկավարը վերջերս դարձել է ֆրանսիացի պահպանողական միլիարդատեր Վենսան Բոլորեի մեդիա կայսրության առաջատար ռուսամետ ձայներից մեկը, գրում է պարբերականը։

«Ֆեոդորովայի վարքագիծը վնաս է հասցնում պետության հիմնարար շահերին», այդ իսկ պատճառով նրա ներկայությունը Ֆրանսիայում «լուրջ և փաստացի սպառնալիք է հասարակական կարգին», ասվում է ՆԳՆ-ի փաստաթղթում:

Հունիսի սկզբին Եվրախորհրդարանի Լիբերալ Renew Europe խմբակցությունը պահանջել էր պատժամիջոցներ սահմանել Քսենյա Ֆեոդորովայի դեմ՝ նրան մեղադրելով Ուկրաինայում պատերազմի և ԵՄ-ի դեմ քարոզչական արտահայտությունների տարածմանը մասնակցելու համար:

Համբերության բաժակը լցվել է Բաստիլի գրավման օրվան նվիրված մասշտաբներով աննախադեպ զորահանդեսի նախօրեին, որին մասնակցել է ավելի քան 500 զինծառայող «ցանկացողների կոալիցիայի» երկրներից: Ֆեոդորովան հերթական անգամ քննադատել է Ֆրանսիայի իշխանություններին, Մակրոնի կառավարությանը մեղադրել Ֆրանսիային Ռուսաստանի հետ ուղիղ բախման դրդելու համար:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել