Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ բախվել է երկու կործանիչ

Ֆրանսիայում Meeting de l’air ավիաշոուի ժամանակ երկու Rafale կործանիչներ են բախվել: Այդ մասին գրում է Sud Ouest-ը։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 22-ի կեսօրին՝ Կոնյակ կոմունայի (Շարանտի դեպարտամենտ) տարածքում՝ ռազմաօդային ուժերի 709-րդ բազայից ոչ հեռու։

Վթարի հետևանքով վնասվել է օդանավերից մեկի պոչի հատվածը, բեկորներն ընկել են Ժենսակ-լա-Պալլու կոմունայի բնակելի շենքի վրա։

Նշվում է, որ երկու օդաչուներին էլ հաջողվել է անվտանգ վայրէջք կատարել, տուժածներ չկան: Միջադեպի պատճառները հետաքննվում են։

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը