Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կվերանշանակվի․ հայտնի է՝ ով է ԱԳ նախարարի թեկնածուն

Ֆրանսիայի նոր կառավարության կազմում պաշտպանության նախարարի պաշտոնին կվերանշանակվի Սեբասիան Լեկորնյուն։ Նման տեղեկություն է հաղորդում BFMTV-ն։ Ակնկալվում է, որ վարչապետ Միշել Բարնիեն հինգշաբթի երեկոյան նախագահ Էմանուել Մակրոնին կներկայացնի կառավարական պաշտոնների համար առաջադրված 38 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Ֆրանսիայի նոր ԱԳ նախարար կարող է նշանակվել Ժան-Նոել Բարրոն։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի գործող ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն առաջադրվել է Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, որը պատասխանատու է ԵՄ բարգավաճման և արդյունաբերական ռազմավարության համար։

Related posts

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանին տիրող իրավիճակին

Կասեցվել է նաև «Պիցցա Տաշիր»-ի Էջմիածնի մասնաճյուղի գործունեությունը

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին