Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և իր ազդեցությունն օգտագործելու համար: Այդ մասին BFM հեռուստաալիքը հայտարարել է Փարիզի արդարադատության պալատի շենքից:

Նախկին նախագահը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկուսը՝ պայմանական, իսկ մեկը՝ բանտարկություն: Նա դարձել է Ֆրանսիայի առաջին նախկին նախագահը, որն իրական պատժաչափ է ստացել:

Գործի երկու այլ մեղադրյալներ՝ Սարկոզիի նախկին փաստաբան Թիերի Էրզոգը և Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ժիլբեր Ազիբերը, մեղավոր են ճանաչվել մասնագիտական ​​գաղտնիքները հրապարակելու համար և դատապարտվել են համանման ժամկետների:

Related posts

Արագածոտնի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ

Թուրքիայում 15 կուսակցապետի մեղադրանք է առաջադրվել

Ընդլայնվել է ապրանքների ցանկը, որոնց մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում պետք է ներառել հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկություն