Ֆրանսիայի նախկին նախագահը դատապարտվել Է մեկ տարվա բանտարկության

Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր Է ճանաչել 2012 թվականի նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մեջ եւ նրան դատապարտել Է մեկ տարվա բանտարկության, ըստ որում նա այդ պատիժը կկրի բանտից դուրս եւ Էլեկտրոնային ապարանջանով:

Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է BFM TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դատավճիռը կայացվել Է Սարկոզիի բացակայությամբ, որը չի եկել եզրափակիչ նիստին: Դատարանը կարծում Է, որ Սարկոզին շարունակել Է նախընտրական հանրահավաքները, չնայած օրենքով սահմանված սահմանաչափից բարձր ծախսերի գերազանցմանը: Ընտրաշավի համար ծախսվել Է ավելի քան 42 միլիոն եվրո՝ օրենքով թույլատրելի 22 միլիոն եվորոյի փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա