Ֆիշինգային հարձակումներ են կազմակերպվում Booking.com ամրագրումների կայքի միջոցով. հայտարարություն

Ֆիշինգային հարձակումներ են կազմակերպվում Booking.com ամրագրումների կայքի միջոցով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
«Զեղծարարները կոտրում են հյուրանոցների հաշիվները նշված կայքում ու հյուրանոցի անունից նամակներ ուղարկում ամրագրումներ կատարած մարդկանց։
Մասնավորապես, նամակի մեջ նշում են, որ ամրագրման հետ կապված խնդիր կա, ու պետք է վերահաստատել բանկային քարտի տվյալները, ինչը անելու համար տրամադրում են Booking.com կայքին արտաքին տեսքով նման կեղծ կայքի հղում։
Նշված կայքով քարտային տվյալները վերահաստատելու համար նամակներ ստանալիս եղեք զգույշ, ստացած հղումներով անցնելիս այդ կայքում մի լրացրեք բանկային տվյալներ։
Ձեր ամրագրումների հետ կապված խնդրի մասին փորձեք ճշտել հենց հյուրանոցից կամ Booking.com-ից։
Կայքի պատասխանատուները տեղյակ են խնդրի մասին և աջակցում են իրենց այցելուներին»,- նշվում է հայտարարության մեջ։

Related posts

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար