Ֆիդան-Շոյգու հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա գործընթացը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։

Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում Գազայում, Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա գործընթացը, ինչպես նաև Ուկրաինայում ընթացող զարգացումները։

Մոսկվա կատարած այցի ընթացքում Ֆիդանը նաև հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարշկինի հետ։

Նշվում է նաև, որ Թուրքիայի արտգործնախարարը մասնակցել է գործարարների ռուս-թուրքական ասոցացիայի (RTİB) կազմակերպած միջոցառմանը։

Related posts

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ

Աննախադեպ ճանապարհաշինական աշխատանքներ՝ Ախուրյանում

Խորապես մտահոգիչ է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցում արտացոլված պատկերը․ Պարույր Հովհաննիսյան