Օրակարգում օրակարգից դուրս հարցերով. կայացավ Գյումրու ավագանու նիստը

Գյումրու ավագանու հերթական նիստը բավականին բուռն էր. օրակարգային 23 հարցերից երրորդում ընդգրկված էր Գյումրու 5 համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին նվիրատվություն կատարել: Օրինակ, երեք կառույցի համար տրվում է վերանորոգման գումար: Շերամի անվան երաժշտական դպրոցին 650 հազար դրամ կտրամադրվի՝ շարքից դուրս եկած գործիքները նորով փոխարինելու համար: Եւս 500 հազար դրամ՝ շախմատի դպրոցում շախմատիստներին խաղային ժամացույցներ գնելու համար: Կա անհամաձայնություն ավագանու անդամներին ներկայացված փաստաթղթում նշված գնի եւ այսօր ներկայացված ժամացույցների գնի մեջ, որը նշվեց ավագանու թե՛ ՔՊ, թե՛ «Զարթոնք» խմբակցությունների ներկայացուցիչների կողմից:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ