Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում կքննարկի ԵԱՏՄ-Իրան հարաբերությունները

Ռուսաստանի պատվիրակությունը՝ Դաշնության փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի և Վիտալի Սավելևի գլխավորությամբ, երկուշաբթի ժամանել է Թեհրան։ Այցի շրջանակում նախատեսվում է ՌԴ պատվիրակության հանդիպումը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Սպասվում են նաև Ռուսաստանի փոխվարչապետների, Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի բանակցությունները։

Ըստ տեղեկությունների՝ կողմերը կքննարկեն Իրանի և Եվրասիական տնտեսական միության երկրների համատեղ աշխատանքը ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագրի շրջանակներում, որը գտնվում է մասնակից բոլոր երկրների կողմից վավերացման վերջնական փուլում: Ենթադրվում է, որ կքննարկվի նաև համագործակցությունը Միության շրջանակներում՝ ԵԱՏՄ-ին Իրանի՝ կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալուց հետո:

Բացի այդ՝ օրակարգում ներառված են տրանսպորտային կապի և նոր տրանսպորտային միջանցքների զարգացման հարցեր։

Related posts

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում ժաննա Անդրեասյանը այցելել է Ավ․ Իսահակյանի տուն-թանգարան

Հրազդանում փորձ է արվել 9-10 տարեկան երեխայի առևանգել

Թրամփը հայտնել է, որ մայիսի 19-ին հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ